Շուշան Երիցյանը` Արթուր Ալեքսանյանի հետ Մոսկվայում զվարճանալու և անձնական կապի լուրերի մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր հրապարակում է հայտնվել այն մասին, որ Շուշան Երիցյանը, Տաթև Սարգսյանը և իրենց ընկերուհին Արթուր Ալեքսանյանի և նրա ընկերների հետ միևնույն օդանավով մեկնել են Մոսկվա։ Ըստ հրապարակման` օդանավում նրանք սառը հարաբերություններ են ունեցել, իսկ Մոսկվայում վայէջքից հետո դարձել են մտերիմ զույգեր։
Tert.am Life–ն այս մասին զրուցել է Շուշան Երիցյանի հետ։ «Բնականաբար, ես ճանաչում եմ Արթուրին։ Մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների ժամանակ, մեր միասին լուսանկարներն արվել են միջոցառումների ժամանակ։ Դրանից ավելի մտերմություն մեր միջև, բնականաբար, չկա։ Որտեղ էլ միմյանց տեսնենք, բնականաբար, կարող ենք բարևել և անցնել։ Մարդկանց հետ սովորական ծանոթ լինելը չի կարող նման նյութի հիմք հանդիսանալ։ Այս նյութը կապ չունի ճշմարտության հետ։ Ես և Արթուրը երբեք անհատական հանդիպում էլ չենք ունեցել։ Մենք ուղղակի ճանաչում ենք իրար, նույնիսկ, մտերիմ չենք»,– ասաց դերասանուհին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: