Ջանլուիջի Բուֆոնը պատմել է երկու հանդիպումների մասին, որոնք կցանկանար վերախաղարկել
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե որ հանդիպումները կցանկանար վերախաղարկել, եթե ունենար նման հնարավորություն:
«Կվերախաղարկեի նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ինչպես նաև Եվրո-2012-ի եզրափակիչն Իսպանիայի դեմ: Այդ հանդիպումները դեռ ինձ անհանգստացնում են, քանի որ «Յուվենտուսը» և Իտալիայի հավաքականը չկարողացան արժանիորեն դիմակայել և պարտվեցին առանց պայքարի:
Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել կարիերաս ավարտելու մասին: Ֆուտբոլից հեռանալուց հետո 5-6 ամիս կպահանջվի ուղեղս մաքրելու համար»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: