«Չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել». Ելենա Վարդանյանը` որդու ծննդի մասին
LifestyleTert.am Life-ը գրում է.
Այսօր լույս աշխարհ է եկել դերասանուհի Ելենա Վարդանյանի առաջնեկը։ Նա ամուսնուն արու զավակ է պարգևել, ում նրանք տվել են Ալեքսանդր անունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Ելենան ասաց, որ փոքրիկի անունն ինքն ու ամուսինը միասին են ընտրել։ Նորաթուխ մայրիկն ասում է, որ որդին նման է և՛ իրեն, և՛ ամուսնուն։
Թե ինչ զգացողություններ է ապրել որդուն առաջին անգամ գրկելիս, Ելենան դժվարանում է բացատրել։ «Սա ամենամեծ երջանկությունն է, որը նկարագրելու համար բառեր չեն գտնվի։ Ես չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել։ Երբ նրան գրկեցի, հասկացա, որ մնացած ամեն ինչ, ամբողջ աշխարհը կանգ է առնում, կորցնում նշանակությունը, ինձ համար ամենակարևորն իմ տղան է` իմ երջանկությունը»,– ասաց Ելենան։
Շարունակությունը՝ այստեղ: