Տեղեկատվությունը, թե «Մուլտի գրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները բացարձակ սուտ է. Իվետա Տոնոյան
ՀասարակությունԱյսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է հոդված՝ ըստ որի «Մուլտի գրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները:
Թեմայի հետ կապված Slaq.am-ը զրուցել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մասնավորապես նշել է. - «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակված այն տեղեկատվությունը, թե «Մուլտի գրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները, չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։ Խնդրո առարկայի վերաբերյալ գրագրությամբ հիմնավորված է, որ վարչական մարմինը կատարել է սխալ հաշվարկ: Մասնավորապես սպորտային նշանակություն ունեցեղ տարածքը՝ 10779,45 ք.մ, հաշվարկելով որպես հանրային սննդի տարածք, որը իրականում կազմում է ընդամենը 107 ք.մ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավարության կողմից վարչական շրջանի պատասխանատուներին բազմիցս կոչ է արվել ձեռնպահ մնալ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին չգործող պայամանագրերի հիման վրա դրամական պահանջներով առաջարկություններ անելուց ու ներկայացնելուց: Այսպիսով՝ չընդունելով տնտեսվարողի հաշվարկն՝ անհարկի դատական գործընթացի միջոցով փորձ է արվում աղմուկ բարձրացնել։