12 չափսի կրծքի տիրուհին՝ Մոսկվայի եւ Կիևի վեճի առարկա
Lifestyle
News.am-ը գրում է.
Մեծ կուրծքն աղմկոտ փառք է բերել դերասանուհի Մարիա Զարինգին. նա 12 չափսի կուրծք ունի: «ՄԻՐ 24» հեռուստաալիքի փոխանցմամբ, Զարինգը դրա համար արժանացել է «Ռուսաստանի գլխավոր բնական գեղեցկուհի» տիտղոսի:
Այս լուրը վրդովմունքի ալիք է բարձրացրել Ուկրաինայում, որտեղ պնդում են, որ Զարինգը ոչ թե ռուսական, այլ ուկրաինական գեղեցկուհի է, քանի որ նախկինում Ղրիմում է ապրել: Դերասանուհին հիմա բնակվում է Մոսկվայում եւ հայտարարել է, որ հպարտ է նոր տիտղոսի համար:
Անցյալ տարվա սեպտեմբերին Զարինգն իսկական փոթորիկ էր բարձրացրել համացանցում. նա մերկ նկարահանվել եւ լուսանկարները հրապարակել էր ցանցում: Դերասանուհու երկրպագուներից է դարձել նաեւ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, ով մի անգամ «բնական գեղեցկուհու» հետ հայտնվել է կինոցուցադրությանը:
Լրատվամիջոցներում քննարկումներ են, արդյո՞ք Մարիայի գլխավոր արժանիքը բնական է: «Բազմաթիվ թերահավատներ պնդում են, որ Զարինգի կուրծքն իրականում սիլիկոնից է»,- նշվում է հաղորդագրությունում: