ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների թեման կդառնա մյունխենյան կոնֆերանսի առանցքային հարցը
ՄիջազգայինԵվրոպական միության փոխգործակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ կդառնա անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսի գլխավոր թեմաներից մեկը. ֆորումին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 500 քաղաքական գործիչներ և բիզնեսի ներկայացուցիչներ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել են ֆորումի կազմակերպիչները:
«2018 թվականի կոնֆերանսի օրակարգում առանձնանում է Եվրոպական միության հնարավորությունների ապագայի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների թեման»,- նշված է տեղեկատվության մեջ: Բացի այդ, ֆորումի մասնակիցները կքննարկել Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: