Գերմանիայում բացվել է «28 տարի Բեռլինի պատի հետ եւ առանց նրա» ցուցահանդեսը
Միջազգային2018 թվականի փետրվարի 5-ին 28 տարի, երկու ամիս եւ 27 օր Է անցել Բեռլինի պատի անկման պահից. հենց այդքան ժամանակ Է կանգուն մնացել այդ արգելափակիչ կառույցը, որը Գերմանիայի մայրաքաղաքում կանգնեցվել Է 1961 թվականի օգոստոսին եւ այն բաժանել Արեւելքի եւ Արեւմուտքի:
Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել Է MDR հեռուստաընկերությունը: Այդ իրադարձությանն Է նվիրված «28 տարի Բեռլինի պատի հետ եւ առանց նրա» ցուցահանդեսի բացումը, որը կկազմակերպվի «Բեռլինի պատը» հուշահամալիրում:
Ցուցադրանքում լուսանկարներ կներկայացվեն մինչ այժմ անհայտ արխիվներից: Ցուցահանդեսի նպատակը ոչ թե Գերմանիայի բաժանման քաղաքական կողմը ցուցադրելն Է, այլ հասարակ մարդկանց մասին պատմելը, Արեւելյան եւ Արեւմտյան Բեռլինի առօրյա կայանքի ցուցադրումը: Այցելուները կտեսնեն՝ ինչպես Էր աճում պատը, ինչպես Էր նրա հետ միասին փոխվում քաղաքը: Մեկ լուսանկարը հասապատասխանում Է մեկ տարվա՝ 1961-ից մինչեւ 2018 թվականը, ընդամենը ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի 58 լուսանկար: Դրանք կարելի կլինի դիտել մինչեւ օգոստոսի 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: