Վաչեն խոսել է տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և 2 վիրահատությունների մասին (Photo)
LifestyleՎաչե Թովմասյանը հիվանդանոցից Գարիկ Պապոյանի հետ լուսանկար է հրապարակել և լուսանկարի մեկնաբանության մեջ պատմել տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և Գարիկի 2 վիրահատությունների մասին:
«Կատակը մի կողմ: Իրականությունն այն է, որ իմ և ձեր շատ սիրելի Գարիկը մի հատ 4 , մի հատ 2 ժամանոց վիրահատություն ա տարել ողնաշարի շրջանում : Փառք Աստծո , հիմա ամեն ինչ լավ ա , վստահ փոքր քայլերով գնում ա ապաքինման ու կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք ոչ թե նույն , այլ ավելի ուժեղ Գարիկի , որը չունի էլ տարիներ շարունակ տրամադրությունը քցող մեջքի այն խրոնիկ ցավը, որի մասին շատ քչերդ եք իմացել : Եվ պատկերացրեք շուտով , Գարիկի տրամադրությունը որ բարձր եղավ, ինչքան բարձր կլինի մերը: Առողջություն եմ մաղթում ևս մեկ անգամ ընԳերս ու շնորհակալություն բոլոր էն մարդկանց ,ովքեր անհանգստանում էին: Հավատացած եղեք արդեն լավ ա ամեն ինչ , հակառակ դեպքում սենց ջրիկ ֆոտոներ չէինք անի»։
