Երևան, 17.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ» Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»


Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագիրը

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և «Հայ զբոսավարների գիլդիա»-ի աջակցությամբ մայրաքաղաքում մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը, որով զբոսաշրջության ոլորտում սովորող և ոլորտով հետաքրքրվող երիտասարդները կանցնեն մեկամսյա վերապատրաստման դասընթացներ, կծանոթանան զբոսավարի մասնագիտությանը, կայցելեն Երևանի մի շարք թանգարաններ, կստանան Երևանի պատմության և մշակույթի վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, որպես կամավորներ կաշխատեն զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում ու կաջակցեն մայրաքաղաք այցելող հյուրերին:
Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ծրագրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:
«Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը տևական ժամանակ աշխատել է ծրագրի մշակման շուրջ և արդեն այսօր պաշտոնապես մեկնարկում է այն: Ծրագիրը նախատեսում ենք դարձնել ամենամյա և, ըստ էության, այս տարվա մասնակիցները լինելու են ծրագրի առաջամարտիկները, դեսպանները, ովքեր ներկայացնելու են Երևանը և հաղորդակցվելու են մեր քաղաքի հյուրերի հետ: Հաշվի առնելով, որ այս տարին թե՛ մեր հանրապետության և թե՛ մայրաքաղաքի համար պատմական ու հոբելյանական տարի է, որպես ծրագրի մասնակիցներ, դուք հնարավորություն կունենաք ներգրավվելու և մաս կազմելու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումների ու փառատոների: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը կարևոր հարթակ է այն երիտասարդների համար, ովքեր ընտրել են զբոսավարի մասնագիտությունը և ցանկանում են որպես կամավոր դառնալ քաղաքային միջոցառումների մասնակիցը: Մեր նպատակն է նաև երիտասարդներին կանոնակարգված մատուցել Երևանի վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվությունը», - ընդգծել է Մարիա Բարաղամյանը: 
Ավելի քան 150 դիմորդներից ընտրվել է շուրջ 40 մասնակից, ովքեր տիրապետում են օտար լեզուների և պատրաստ են կամավոր հիմունքներով օժանդակել Երևանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածմանը: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները համապատասխան մասնագետների կողմից կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: 
Ի դեպ, երեքշաբաթյա դասընթացները վարելու են «Հայ զբոսավարների գիլդիա»-ի նախագահ Լիա Բախշինյանը, ինչպես նաև Երևանի Վ. Բրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային տուրիզմ» կենտրոնի տնօրեն Մարինե Հայրապետյանը, Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ԻԿՕՄ-Հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Ալ. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը և թանգարանի էքսկուրսիայի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը:
«Առաջին անգամ անցկացվող այս նախաձեռնությունն իր տեսակով բացառիկ է, ինչի համար պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տուրիզմի բաժնին: Դասընթացների ընթացքում դուք կստանաք ոչ միայն Երևանի վերաբերյալ պատմական կարևոր տեղեկատվություն, այլև կտիրապետեք զբոսավարի աշխատանքի հիմնական գործիքներին: Ուրախ եմ, որ երիտասարդներն այսքան հետաքրքրված են զբոսաշրջության ոլորտով: Մեզ սպասում են հետաքրքիր և բովանդակալից դասաժամեր», - նշել է «Հայ զբոսավարների գիլդիա»-ի նախագահ Լիա Բախշինյանը: 
Ընդգծելով նախաձեռնության կարևորությունը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն էլ նկատել է, որ երիտասարդների համար այն իսկապես լավ հնարավորություն է զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:
«Երևանի զբոսաշրջության մասին խոսելիս առաջին հերթին պետք է լավագույնս տիրապետել և ներկայացնել մայրաքաղաքի հարուստ պատմությունը, հատկապես, որ այս տարի նշում ենք հինադրման 2800-ամյակը: Այս առումով՝ Երևանի պատմության թանգարանը պատրաստ է լինելու ձեր կողքին և հնարավորին աջակցելու: Ամենակարևորը, թերևս, սերն է Երևանի և ընտրած մասնագիտության հանդեպ, որն էլ կապահովի ցանկալի արդյունքներ: Համոզված եմ, որ ծրագիրը հաջողելու է և լինելու է շարունակական» ,-նկատել է Արմինե Սարգսյանը: 
Ծրագրի մասնակիցներին են փոխանցվել մայրաքաղաքի զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Այնուհետ մասնակիցներն առաջին այցը կատարել են Երևանի պատմության թանգարան և ծանոթացել ցուցանմուշներին, ստացել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԽաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԵթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանՀանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»Շրջանակային համաձայնություն, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըԵկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և պետական ձախողումների քողարկումըԱմբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը․ «Մեր ձևով»Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի 16-ամյա Թուփաք Շաքուրի հազվագյուտ աուդիոձայնագրությունը աճուրդի է հանվել Կրեմլը դրական է գնահատել Հռոմից, Փարիզից և Բեռլինից Մոսկվայի հետ երկխոսության վերաբերյալ ազդանշանները. Կրեմլի խոսնակՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Ուիթքոֆն Իրանի հարցում դիվանագիտական լուծման համար 4 խնդիր է առաջադրել Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ ՊատատյանՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր