Վիրահատությունների ժամանակ տեղի ունեցած 8 ամենատարօրինակ միջադեպերը
Lifestyle1. Ջութակահարուհին դասական երաժշտություն էր նվագում սեփական գլխուղեղի վիրահատության ժամանակ
Իսրայելական հիվանդանոցում Նաոմի Էլիշուվին ենթարկում էին գլխուղեղի վիրահատության, երբ նա վիրաբույժների համար դասական երաժշտության համերգ կազմակերպեց։ Նաոմի Էլիշուվն աշխատում էր իբրև ջութակահարուհի Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախմբում։ 20 տարի առաջ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին էսենցիալ դող։ Հիվանդության պատճառով նա ստիպված էր հրաժարվել երաժշտական կարիերայից։ 2014 թ. սեպտեմբերի 9-ին Թել Ավիվի Սուրասկիսի անվան բուժկենտրոնի մասնագետները վիրահատեցին Էլիշուվի ուղեղը՝ դողի ախտանշանները մեղմելու համար։ Նրանք ուղեղի ախտահարված մասում փոքրիկ խթանիչ տեղադրեցին, որը կարող էր վերահսկել վերջույթների դողը էլեկտրական ազդակների շնորհիվ։ Նյարդավիրաբույժ Իցհակա Ֆրիդի խոսքերով՝ էլեկտրախթանիչի պատվաստման համար բժիշկներին անհրաժեշտ էր, որպեսզի Նաոմի Էլիշուվն ակտիվ մասնակցություն ցուցաբերեր գործընթացում։ Բժիշկները խնդրեցին նրան վիրահատության ժամանակ ջութակ նվագել։ Ֆրիդն ասել է. "Խթանիչը բարեհաջող կերպով Նաոմի Էլիշուվի ուղեղում տեղադրելուց հետո մենք նկատեցինք, որ դողն անհետացավ։ Էլիշուվը շարունակում էր Մոցարտ նվագել, սակայն արդեն առանց ձեռքերը դողացնելու կամ այլ կողմնակի երևույթների բախվելու։"2. Ամերիկուհին վիրահատական սեղանին դեմքի այրվածքներ է ստացել

2005 թ.-ին ԱՄՆ-ի բնակչուհի Ռիտա Տալբերտը պետք է ենթարկվեր վահանագեղձի ոչ բարդ վիրահատության։ Երբ վիրահատությունից մեկ ամիս անց կինն ուշքի եկավ ինտենսիվ թերապիայի բաժնում, նա անտանելի ցավ զգաց դեմքի հատվածում։ Ռիտան նայեց հայելու մեջ ու սարսափեց։ Նրա կզակը, քիթն ու շուրթերը պատված էին խորն այրվածքներով, որոնց հետքերը մինչ օրս էլ չեն անցել՝ չնայած տասնյակ վերականգնողական վիրահատություններին։ Կինը չի կարողանում նորմալ խմել, սնվել և անգամ շնչել։
Ռիտա Տալբերտը դեմքի այրվածքները ստացել է վահանագեղձի վիրահատության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ՝ այրվածքների պատճառն այն էր, որ բժիշկներն անփութորեն էին վարվել էլեկտրախարանիչի հետ։ Սա հանգեցրեց վիրաբուժական սավանի բռնկմանը, Թալբերտն էլ դեմքի և պարանոցի հատվածում երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ ստացավ։ Ամերիկայում նմանատիպ դեպքեր հաճախ են գրանցվում։Շարունակությունը` այստեղ: