Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա Կոստանյան Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին


Դեղատներում վաճառվում են դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ. ահա այն դեղամիջոցների ցանկը, որոնց վրա չարժե գումար ծախսել

Lifestyle

Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru

Fithacker.ru կայքը գրում է, որ դեղատներում վաճառվում են մեծ քանակով դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ, որոնք չեն բուժում։ Զարմանալին այն է, որ Եվրոպայում դրանցից շատերն արգելված են, մինչդեռ շատ երկրներում հաջողությամբ վաճառվում են։

1. Ակտովեգին։ Դեղամիջոցի արդյունավետությունը ոչ մի ապացուցողական բազա դեռևս չունի։ 2011թ. մարտից այն արգելված է Կանադայում, իսկ 2011թ. հուլիսից արգելված է ներմուծել, վաճառել և օգտագործել ԱՄՆ-ում։ Արևմտյան Եվրոպայի երկրներում, Ավստրալիայում, Ճապոնիայում և բազմաթիվ այլ երկրներում այն թույլ չի տրվում օգտագործել որպես դեղամիջոց։ Արտադրողը փորձել է ապացուցել Ակտովեգինի արդյունավետությունը, սակայն դեռևս հղում է կատարում «բժիշկների փորձի» վրա։ Վերջերս Ռուսաստանում արտադրող ընկերության պատվերով կլինիկական փորձարկում է կատարվել։ Դրանց արդյունքները ոչ ոք չի տեսել և, ամենայն հավանականությամբ, չի էլ տեսնի։ Արտադրողն իրավունք ունի դրանք չհրապարակել։

2. Ցերեբրոլիզին։ Նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, զարգացման, ուշադրության խնդիրներ ունեցող անձանց համար, սակայն Ռուսաստանում, նաև Ճապոնիայում առավել հաճախ օգտագործվում է իշեմիկ ինսուլտի բուժման համար։ 2010թ. Cochrane Collaboration ընկերությունը հրապարակեց երեք բժիշկների կողմից անցկացված հետազոտության արդյունքները։ Դրանցում նշվում է, որ արդյունքները ցույց են տալիս՝ 146 հետազոտվողներից որևէ մեկի դեպքում դեղամիջոցն ընդունելիս լավացում չի արձանագրվել։ Իշեմիկ ինսուլտի դեպքում արդյունավետության հասնելու որևէ ապացույց չկա։

3. Արբիդոլ։ Ռուսական դեղարտադրության շուկայի բազմաթիվ տարիների լիդերը մշակվել է 1960-ական թթ.։ 1970-1980-ական թթ. դեղամիջոցը պաշտոնապես ստացավ սուր ռեսպիրատոր հիվանդությունների՝ A և B տիպի գրիպների դեմ բուժող միջոցի համբավ, սակայն կլինիկական լայնամասշտաբ փորձարկումների արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին։ Արբիդոլի կլինիկական փորձարկումները հիմքեր չեն տալիս այն դիտարկելու որպես դեղամիջոց, որի՝ գրիպը բուժելու արդյունավետությունն ապացուցված է փորձերով։ Ամերիկյան Food and Drug Administration-ը հրաժարվեց այն գրանցել որպես դեղամիջոց։

4. Ինգավիրին։ Օգտագործվում է գրիպի և մրսածության պրոֆիլակտիկայի և բուժման համար։ Այն շուկա բաց է թողնվել 2008թ.՝ առանց ամբողջական ստուգողական հետազոտությունների։ Հաշված ամիսներ անց սկսվեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակը, ինչը մեծապես նպաստեց դեղամիջոցի վաճառքին։ Գիտականորեն հիմնավորված չէ դեղամիջոցի արդյունավետությունը գրիպի դեմ։

5. Կագոցել։ Չկան այնպիսի հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության ապացուցման համար մեծահասակների դեպքում։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք կատարվել են երեխաների շրջանում։ Սակայն երեխաների շրջանում պետք է հետազոտվեն միայն այն միջամտությունները, որոնք արդեն իսկ հետազոտվել են մեծերի շրջանում։ Այսպիսով, չկան վստահելի հիմքեր՝ դեղամիջոցը գրիպի պրոֆիլակտիկայի կամ բուժման արդյունավետ միջոց համարելու համար։

6. Օցիլոկոկցինում։ Այն ստեղծված է գոյություն չունեցող միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար և չի պարունակում ազդող միջոց։ 1919թ. ֆրանսիացի համաճարակաբան Ժոզեֆ Ռուան միկրոսկոպի միջոցով գրիպով հիվանդ մարդկանց արյան մեջ խորհրդավոր բակտերիաներ հայտնաբերեց, որոնք անվանեց Oscillococci, և այն հայտարարեց հիվանդությունն առաջացնողներ։ Արդյունքում՝ պարզեց, որ գրիպն առաջացնում են վարակները, որոնք հնարավոր չէ տեսնել օպտիկական միկրոսկոպի միջոցով, իսկ Oscillococci բակտերիաները չհաջողվեց տեսնել որևէ մեկին, բացի Ռուայից։ Երբ հիվանդ անձանց արյունից պատրաստված պատվաստանյութը չաշխատեց, նա որոշեց օգտագործել թռչունների լյարդից պատրաստված էքստրակտը. թռչունները գրիպի վարակի գլխավոր կրողներն են։ Նույն սկզբունքին հետևում են դեղամիջոցի այսօրվա արտադրողները։

7. Տամիֆլյու և Ռելենզա։ Անգիլական Gardian պարբերականը գրել էր այն մասին, որ 2014թ. Մեծ Բրիտանիան գրիպի դեմ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ դեղամիջոցներ գնեց, սակայն շուտով պարզվեց, որ դրանք վատ են անցկացնում հիվանդության նշանները և չեն կարող կանխարգելել համաճարակի առաջացումը։ Անկախ փորձագետները հետազոտություններ անցկացրին և պարզեցին, որ երկու հիմնական դեղամիջոցների՝ Tamiflu-ի և Relenza-ի արտադրողները կարևոր տեղեկատվություն են թաքցրել։ Մասնավորապես, պարզվեց, որ կլինիկական փորձարկումների ընթացքում այս դեղամիջոցները բացառապես անարդյունավետ են։ Հետազոտողները կարծում են, որ տեղեկատվության անբավարարության պատճառով կառավարությունը պաշարել է այս դեղամիջոցները։ Քննադատության ենթարկվեցին նաև պաշտոնյաները, որոնք պատասխանատու են դեղամիջոցների ձեռքբերման համար։ Նրանց մեղադրեցին մինչ դեղամիջոցի օգտագործումը թույլատրելը՝ դրա մասին ամբողջական տեղեկատվություն հավաքել չկարողանալու համար։
Այս երկու դեղամիջոցների կլինիկական փորձարկումների արդյունքները 175 հազար էջ են կազմում։ Տեղեկատվության այսպիսի ծավալի պայմաններում հեշտությամբ «թաքնվում են» տվյալներն այս մասին, որ դրանց միակ առավելությունը հիվանդության ախտանշանները մոտավորապես կես օրով վերացնելն է։

8. Ամիկսին, Տիմալին, Տիմոգեն, Վիֆերոն, Անաֆերոն, Ալֆարոն։Իմունամոդուլյատորները վաճառվում են միայն Ռուսաստանում։ Այստեղ գրանցված է ավելի քան 400 անուն դեղամիջոց։

9. Էսենցիալե, Կարսիլ։ Սրանցից ևս ոչ մեկը ներկայացված չէ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շուկաներում և ներառված չէ այն փաստաթղթերում, որոնք բժիշկներն օգտագործում են հիվանդությունների ախտորոշման և բուժման համար։

10. Բիֆիդոբակտերին, Բիֆիֆորմ, Լինեքս, Հիլակ Ֆորտե, Պրիմադոֆիլուս։Պրոբիոտիկների նշանակմանը զարգացած երկրներում զգուշությամբ են վերաբերվում։

11. Մեզիմ ֆորտե։ Սա նախատեսված է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի անբավարարությունը կոմպենսացնելու և աղիներում սննդի մշակումն արագացնելու համար։ 2009թ. Ուկրաինայի Բժշկական և միկրոկենսաբանական ոլորտի աշխատակիցների միության նախագահ Վալերի Պեչաևը հայտարարեց, որ կատարված հետազոտությունները ցույց են տվել դեղամիջոցի անարդյունավետությունը։

12. Կարվալոլ, Վալոկարդին։ Այս դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում նաև ֆենոբարբիտալը։ Թունավորման բարձր ռիսկայնության պատճառով այս դեղամիջոցները բոլոր երկրներում խիստ հսկողության են ենթարկվում։ Եվրոպական երկրների մեծամասնությունում այս դեղամիջոցը կա՛մ խիստ հազվադեպ է օգտագործվում, կա՛մ ընդհանրապես արգելված է օգտագործել։

13. Պիրացետամ։ Medline տվյալների բազայում ներկայացված են 1990-ական թթ. կատարված հետազոտություններ, որոնց համաձայն՝ դեղամիջոցը շատ արդյունավետ է կաթվածից հետո հիվանդների վերականգնման համար, սակայն 2011թ. PASS հետազոտությունների կենտրոնը տվյալներ հրապարակեց այն մասին, որ սուր իշեմիկ կաթվածի դեպքում դեղամիջոցն օգտակար չէ։

14. Կոկորբոկսիլազա, Ռիբոկսին։ Ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանում, սակայն այլ երկրներում այդքան էլ տարածված չեն։ Ըստ կայքի՝ երբևէ լուրջ հետազոտությունների չեն ենթարկվել։

15. Խոնդրոպրոտեկտորներ։

16. Վինպոցետին, Կավինտոն։ Այսօր խորհուրդ չի տրվում օգտագործել։

17. Տրոմբովազիմ։

18. Վոբենզիմ։ Եթե հավատանք դեղամիջոցների ռեեստրում տրված նկարագրությանը, օգնում է բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչպես վաղուց արդեն նշել են բժիշկները, եթե դեղամիջոցը մասսայական օգտագործման է, ցուցումների լայն շրջանակ ունի, գրեթե կողմնակից ազդեցություններ չունի և նախատեսված է բոլորի համար, ապա առավել հավանական է, որ այն որևէ մեկի չի համապատասխանում։

19. Ինստենոն, Ցինարիզին։ Նախորդ դարի 70-ական թթ. չի օգտագործվում զարգացած երկրներում։

20. Ստատիններ։

21. Վիտամիններ և միկրոէլեմենտներ։ Վիտամինները չեն կարող փոխարինել առողջ սննդին։

22. Գոմեոպատիա։

23.Վալիդոլ։ Թարմացնում է շնչառությունը։

24. Միլդրոնատ, Մեկսիդոլ, Ֆենոտրոպիլ։

25. Բիոպարոկս։ Խորը հետազոտություններ չեն կատարվել։

26. Ցիտոխրոմ C, Ադենոզին, Տաուրին։

27. Էսենցիալ, Լիվոլին, Էսենցիալ N:

Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերЮнибанк запустил онлайн-оформление зарплатных картԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆՓաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Փաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք նրան. Հարցում Արտաշատում Ինչու է նյարդային Փաշինյանը. Հարցում Սա սադրանք է, նպատակ ունի արցախցիների հանդեպ ատելություն սերմանել. Մենուա ՍողոմոնյանՄեզ փոփոխությու´ն է պետք, իսկ դա կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը. Արմեն Մանվելյան Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա Կոստանյան Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Այսօր ականատես եղանք, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա. ՉալաբյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Սյունիքի մարզում. հերթական կանգառը՝ Գորիսում էրԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում էUcom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանսկան մշակույթի» մասին. Արման Աբովյան Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ ԿարապետյանՈւնենք Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական փաստաբան, ժամանակավոր Հայաստանի վարչապետ աշխատող, որը արդարացնում է այդ արարքները․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներով ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Բռնադատվածների հուշահամալիրի մոտ