Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է քաղաքապետին
TVՄայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոր Նորք Վարչական Շրջանի աշխատակազմի հետ:
Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: