Դիանա Գրիգորյանը փորձում է կրկնօրինակել Մենչի՞ն
LifestyleՄենչը՝ Արմեն Պետրոսյանը շատ ստացված նախագծերի պրոդյուսեր ու սցենարի հեղինակ է։ Իր բազմամյա մասնագիտական փորձի ընթացքում, աշխատելով տարբեր դերասանների հետ, հանդես գալով որպես նրանց պրոդյուսեր, արգելել է դերասաններին հարցազրույցներ տալ առանց իր իմացության ու թույլտվության։Նույնիսկ Ֆուլ հաուսի 3 տարի տևած նկարահանման ընթացում դերասանները շատ հազվադեպ էին հարցազրույցներ տալիս, ու ամեն նոր եթերաշրջանի մանրամասներ ներկայացնում էր հենց պրոդյուսերը, այլ ոչ թե դերասաններից ինչ որ մեկը։
Այսօր, Դիանա Գրիգորյանը, ով նույնպես արդեն բավականին հայտնի պրոդյուսեր ու սցենարիստ է, գնում է նույն քայլին։ Դիանան, ով սկզբում չէր արգելում իր դերասաններին հարցազրույցներ տալ, հետևելով Մենչի օրինակ, հիմա այդ նույն քայլին է գնում։

Նույնիսկ Նռան հատիկի նկարահանման ընթացքում տղաների հետ ունեցած միջադեպին աձագանքել ու հարցերին պատասխան է հենց ինքը՝ պրոդյուսերը, թեև վստահաբար կարող ենք ասել, որ դերասանների հետ կապվել ու հարցերը հենց նրանց ուղղելն ավելի հեշտ կլիներ։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)