Ինչո՞ւ հանկարծ լռեց Գարիկ Պապոյանը․ նա քննադատությունների՞ց է վախենում
LifestyleԳարիկ Պապոյանի 2 վիրահատությաններից հետո վերականգնողական պրոցեսին շունչները պահած հետևում էին նրա Ինստագրամի 140 հազար հետևորդները ու ոչ միայն։
Այդ օրերին Գարիկն ամենապահանջված ու հետաքրքրություն առաջացնող հանրային դեպքն էի հայկական լրատվական դաշտում։ Ու ամեն ինչը գնալով նմանվում էր հնարավոր է թեև նախապես չմտածված, բայց շատ արժեքավոր PR քայլի։ Ու Գարիկը մի լավ քննադատությունների արժանացավ հիվանդությունը որպես PR օգտագործելու համար։
Իսկ հիմա, երբ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, և վերականգնողական բուժումը շարունակում է տանը, ինչու իր հետևորդներին չի տեղեկացնում իր առողջության մասին, չէ որ բոլոր նրանց ում հետաքրքրում էի հումորիստի առողջությունը այդ 2-3 օրերին, հետաքրքրում է նաև այսօր։

Գարիկի վերջին հրապարակումը հիվանդանոցից էր, երբ նա նոր սկսել էր առանց հենակների քայլել։ Դրանից հետո ոչ մի նոր հրապարակում և ինստագրամյան պատմություն չի եղել նրա կողմից։
Մի՞թե Գարիկը նոր քննադատություններից վախեցավ ու որոշեց լիակատար լռություն պահպանել մինչև վերջնական ապաքինումը։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)