Մոուրինյու. «Լսել եմ, որ վիդեոօգնականը սխալվել է»
ՍպորտIntermedia24.ru կայքը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Հադդերսֆիլդի» հետ Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղից հետո (2-0), մեկնաբանել է մրցավարի որոշումը՝ չեղարկել Խուան Մատայի գոլը տեսակրկնությունը դիտելուց հետո:
«Շաբաթվա ընթացքում ես ինձ պատրաստում եմ այն բանին, որ վերահսկեմ էմոցիաներս նմանատիպ իրավիճակներում: Ես գոհ չէի, երբ մրցավար Կևին Ֆրենդը դիպավ իր ականջակալին, քանի որ գիտեի՝ հիմա ինչ-որ բան կկատրվի: Ամենալավ զգացողությունը չէ: Բայց եթե իմ թիմի դեմ որոշումը ճիշտ է կայացվել, ապա ես գոհ եմ: Ես ուզում եմ իմանալ ճիշտը: Երբեմն որոշումները կայացվում են քո օգտին, երբեմն՝ ոչ: Բայց ես կարծիք եմ լսել, որ եզրային մրցավարը, միգուցե, ճիշտ էր (չբարձրացնելով դրոշակը՝ խմբ.), իսկ վիդեոօգնականները սխալվեցին», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել BBC-ն: