Տղան սպանել է մորը համակարգչի պատճառով...
TV15-ամյա տղան ձերբակալվել է մորը սպանելու համար: Տղան մի քանի անգամ դանակով հարվածել է մորը, որից հետո տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Հետաքննությունը պարզել էր, որ վիճաբանության պատճառը այն է եղել, որ մայրը որդուն արգելել է համակարգչի առաջ նստել, քանի որ նա ամբողջ ժամանակը դրա վրա էր ծախսում: