Երևան, 18.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա Կոստանյան Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին


Կարիճներ, այսօր սահմանափակեք շփումները․ փետրվարի 22-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ: Այսօր ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա: Կուտակած գիտելիքների ու փորձի շնորհիվ մասնագիտական խնդիրներն այսօր հեշտւթյամբ են լուծվում: Սակայն չարժե այդ ամենից այսրոպեական նյութական փոխհատուցում սպասել: Շատ շուտով ընդհանուր գործում ձեր ներդրումը կգնահատվի ըստ արժանավույն: Եթե այսօր առտնին գործերը անեք սիրելիի հետ համատեղ, դա կօգնի ձեզ հարթել և ջերմացնել հարաբերությունները: Նրանք, ովքեր դեռ իրենց ընտանեկան երջանկության ճանապարհի առաջին քայլերն են անում, կարող են ռոմանտիկ երեկո ծրագրել պոտենցիալ թեկնածուի հետ:

Ցուլ: Անսպասելի նորություններն ու ծրագրերի կտրուկ փոփոխությունները կստիպեն ձեզ հուզվել: Դժվարություններ կծագեն փաստաթղթերի ձևակերպման և պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ձեզ համար կարևոր մարդու կողմից գործնական խորհուրդ և աջակցության խոստում ստանաք: Թույլ մի տվեք կողմնակի անձանց միջամտել ձեր ընտանեկան գործերին: Ներընտանեկան խոսակցություններն ու վեճերը թողեք տան պատերի ներսում: Ձեր նախասիրությունները մի պարտադրեք մտերիմներին, այլապես կարժանանաք նրանց գնահատականին, որը, հնարավոր է, շատ հեռու լինի ձեր մասին ունեցած սեփական պատկերացումներից:  

Երկվորյակ: Օրը կընթանա, ինչպես ծրագրել էիք, և ձեզ հաճելի զգացումներ կպարգևի: Այն ձեզ լավատեսության հիմքեր կտա: Թեև հին խնդիրները կմնան չլուծված, բայց դուք շուտով կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դրանք: Նշանի՝ աշխատանք փնտրող ներկայացուցիչները, հնարավոր է, հետաքրքիր առաջարկներ ստանան: Իսկ ահա տան անդամների կամ սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր խնդրահարույց կլինի: Մտերիմները չհիմնավորված պահանջներ կներկայացնեն: Նրանց այդ վարքագիծը հասկանալը դժվար կլինի ձեզ համար:

Խեցգետին: Այսօր շանս կունենաք հաջողության հասնել ազդեցիկ, ինչպես նաև այն մարդկանց հետ համագործակցությունից, որոնցից կախում ունեք: Բայց որպեսզի հաջողությունը ուղեկցի ձեզ, պետք է զրույցներում լինեք շատ ուշադիր և շրջահայաց: Այսօր խնդիրների քննարկումը կարող է վերածվել փոխադարձ կշտամբանքի, եթե ժամանակին վերջ չդնեք այդ խոսակցություններին: Օգտվեք մտերիմ մարդկանց հետ ձեր հարաբերությունները առավել ջերմացնելու համար ստեղծված բարենպաստ իրավիճակից: Այսօր հնարավոր է, որ դեպքերի անսպասելի շրջադարձը ձեզ մոռացնել տա սիրելիի հետ ունեցած նախկին անհամաձայնությունները:  

Առյուծ: Այսօր հաջողվում է գործադրել գիտելիքներն ու ցուցադրել գործնական և անհատական որակները: Ղեկավարության վրա լավ տպավորություն եք թողնում, և, բացառված չէ, որ մոտ ժամանակներս ձեր մտահղացումները պաշտպանություն գտնեն: Խուսափեք չարախոսելուց և բամբասելուց։ Օրը բարենպաստ է բնակարանը բարեկարգելու և մտերիմների հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Դուք փոխըմբռնման կհասնեք, եթե անկեղծ ցանկություն ցուցաբերեք տան անդամների գործերով հետաքրքրվելիս: Ձեզ համար թանկագին մարդուն կուրախացնեք՝ խոստովանելով, որ նրա հետ համատեղ կյանքում դուք երջանիկ եք:

Կույս: Որքան էլ տարօրինակ է, բայց այսօր ձեր գործընկերը կարող է դառնալ մի մարդ, որին վաղուց չեք տեսել կամ որին երբեք չեք համարել ձեր համախոհը: Պատահական խոսակցության մեջ անսպասելի շրջադարձերը կարող են օգտակար և շահութաբեր լինել ձեզ համար: Խուսափեք, սակայն, չափից դուրս աշխույժ և ուրիշներին քննադատող խոսակցություններ վարել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերաճել հետագա լուրջ հարաբերությունների: Բացառված չեն հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց դուք չեք տեսել երկար տարիներ, բայց նրանց հետ կապված եք հաճելի հիշողություններով:  

Կշեռք: Եթե որոշել եք թափ հաղորդել ձեր աշխատանքային կարիերայի առաջընթացին, ապա հարկ է, որ հետևեք տվյալ ձեռնարկությունում ձևավորված ավանդույթներին: Եթե ձգտում եք մասնագիտական հաջողությունների, արժե, որ այսօր կշռադատեք ձեր վարքագիծը և անհրաժեշտության դեպքում որոշակի սրբագրումներ կատարեք ստացված տեղեկությունների համեմատ: Մտերիմների հետ հարաբերությունները կլինեն ջերմ: Նրանք, ովքեր դեռ չեն ճաշակել ընտանեկան կյանքի երջանկությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերություններում, ավելի լավ է, պահպանեն արդեն փորձված մարտավարությունը և չընկնեն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ:

Կարիճ: Ավելի լավ է այսօր սահմանափակեք շփումները և չսևեռվեք ծագող խնդիրների վրա: Մի հանդիմանեք մարդկանց դատարկ բաների համար: Աշխատեք առօրյա գործերն ավարտել օրվա առաջին կեսին, իսկ մնացած ժամանակը նվիրաբերել առավել հանգիստ զբաղմունքի: Զգուշացեք ձեր բարօրության ու ֆինանսական հաջողությունների մասին շաղակրատելուց: Մարդիկ ձեզ սխալ կհասկանան։ Երեկոն շատ ավելի լավ կանցնի առանց ավելորդ խոսակցությունների: Տրվեք ձեր հոբբիին կամ այլ հետաքրքիր գործի, կարող եք զբաղվել բնակարանի բարեկարգմամբ: Գնումներ կատարելիս, սակայն, ուշադիր եղեք: Կենցաղային տեխնիկայի ընտրությունը կարող է անհաջող լինել:  

Աղեղնավոր: Դուք հակված եք այսօր կտրուկ փոխել բոլոր ծրագրերը և նույնիսկ ամեն ինչ զրոյից սկսել: Օրը բարենպաստ է սովորությունները բարեփոխելու համար, օրինակ, փորձեք նոր սննդակարգի և սնվելու նոր ռեժիմի անցնել, սկսեք զբաղվել սպորտով։ Երեկոյան կողմ հավանաբար ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մտերիմներին, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել: Եթե ձեզ հաջողվի վերահսկել հուզմունքը, ապա կխուսափեք անցանկալի կոնֆլիկտից: Օրվա վերջում զգացնել կտա հոգնածությունը, որ կարող է հանգեցնել անքնության:

Այծեղջյուր: Օրը հարմար է գործարար ակտիվություն ցուցաբերելու համար: Դուք կճաշակեք գործադրած ջանքերի ու աշխատանքի պտուղները: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, համաձայնագրեր ստորագրել: Իսկ օրվա երկրորդ կեսին հավատարիմ մնացեք գործողությունների նախապես կազմված ծրագրերին: Խուսափեք մտերիմների և սիրելիի հետ բաց խոսակցություններից, մի շտապեք բարեկամների առջև բացել ձեր ծրագրերը: Այսօր ձեր շրջապատում չի բացառվում՝ լինեն մարդիկ, ովքեր չեն կարողանա պահել այն գաղտնիքները, որ դուք կվստահեք նրանց:  

Ջրհոս: Այսօր ցանկալի է ռիսկի չդիմել և աշխատանքային գործընթացը կազմակերպել սովորական և ստուգված մեթոդներով: Նորարարությունները, որոնք առաջին հայացքից ավելի արդյունավետ կթվան, կարող են հանգեցնել մի շարք բարդությունների: Խորհրդատուներ այսօր շատ կլինեն, և չեք կողմնորոշվի՝ որի խորհուրդը լսել և որինը՝ ոչ: Աշխատեք մտերիմներին չծանրաբեռնել ձեր խնդիրներով: Նրանց հետ զրույցներում անսպասելիորեն կարող են ի հայտ գալ ձեր կամ տան մյուս անդամների անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Հանդիպումների և հավաքույթների ժամանակ փորձեք շոշափել առավել ընդհանուր հարցեր:

Ձկներ: Այսօր հնարավոր են ֆինանսական հողի վրա տարաձայնություններ ղեկավարների կամ գործընկերների հետ: Դուք դժվարությունների կհանդիպեք այն ոլորտներում, որոնք ամենաքիչ հավանական են: Սակայն, չնայած ծագած խնդիրներին, ձեր գործունեությունը կլինի արդյունավետ այնքան, որ կառաջացնի շրջապատի մարդկանց նախանձը: Նշանի ներկայացուցիչների համար օրն ամենալավը չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է նույնիսկ անհիմն կասկածներ ծագեն սիրելիի հավատարմության հետ կապված: Այդ հողի վրա առաջացած հույզերին ազատության տալ այսօր չարժե:

Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերЮнибанк запустил онлайн-оформление зарплатных картԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆՓաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Փաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք նրան. Հարցում Արտաշատում Ինչու է նյարդային Փաշինյանը. Հարցում Սա սադրանք է, նպատակ ունի արցախցիների հանդեպ ատելություն սերմանել. Մենուա ՍողոմոնյանՄեզ փոփոխությու´ն է պետք, իսկ դա կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը. Արմեն Մանվելյան Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա Կոստանյան Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Այսօր ականատես եղանք, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա. ՉալաբյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Սյունիքի մարզում. հերթական կանգառը՝ Գորիսում էրԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում էUcom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանսկան մշակույթի» մասին. Արման Աբովյան Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ ԿարապետյանՈւնենք Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական փաստաբան, ժամանակավոր Հայաստանի վարչապետ աշխատող, որը արդարացնում է այդ արարքները․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներով ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Բռնադատվածների հուշահամալիրի մոտՕձունցիներ ջան, հայրենակիցներ ջան, ոչ ոք չի կարող ձեզ վախեցնել ու առավել ևս «տրորել», չվախենաք ոչինչից՝ ուժեղ Հայաստանում վախն ու սպառնալիքը ի սպառ վերանալու են. Անդրանիկ ԳևորգյանՊաշտպանվե՛ք զեղծարարներից․ խորհուրդներ ԱրարատԲանկից