Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Ներկայացված նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչև 6 տարեկան տրանսպորտային միջոցներ: 4-րդ հոդվածի 1-ին կետով էլ 2022 թվականի հունվարի 1-ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը նախագծում առկա փոփոխությունները մի կողմից ընդունելի է համարում, մյուս կողմից էլ՝ խնդրահարույց:

Հրանտ Եղիազարյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ առաջինը պետք է մտածել ուղևորի անվտանգության մասին:

«Վեց տարեկան արտասահմանյան արտադրության մեքենաները բավականին ամուր են և կարող են շահագործվել, բայց օրենքի նախաձեռնողը պետք է ապահովի նաև ուղևորի անվտանգությունը: Կային օրենքներ, որոնք ժամանակին զրոյացվեցին, բայց նման բան չէր կարելի անել, որովհետև դրանով մենք խաչ քաշեցինք տաքսամոտորային փոխադրումներով զբաղվող թե՛ վարորդների և թե՛ ուղևորների անվտանգության վրա: Այսինքն՝ այդ օրենքները զրոյացնելու արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամեն մարդ կարող է գնալ, լիցենզիա ստանալու համար վճարում կատարել և դառնալ տաքսիստ: Բայց այդպես չի լինում: Խոսում ենք ցիվիլ լինելու, եվրոպական ոճի ու փորձի մասին, բայց մենք այդ ամենի հետ ոչ մի կապ չունենք, իսկ տաքսիների մասին օրենքը «պլենդուսից» ցածր է»,-նշեց «Փոխադրողների միության» նախագահը:

Հրանտ Եղիազարյանը շեշտեց, որ եթե հիմա փորձում են կանոնակարգել ոլորտը, օրենքի նախագծում մեկ այլ կետ էլ պետք է լինի. «Այն է՝ վեց տարեկանից մեծ ավտոմեքենաները տեխնիկապես բավարար լինելու պարագայում առանձին դեպքերում կարող են ներգրավվել այդ աշխատանքներում: Այս դեպքում ամեն ինչն իր տեղը կընկնի: Իհարկե, այն պայմանով, որ եթե 6 տարեկան մեքենաները տարեկան մեկ անգամ են ստուգատես անցնում, այդ մեքենաները պետք է տարեկան երկու անգամ տեխստուգատես անցնեն»:

Անդրադառնալով բուն նախագծին, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեծ հաշվով՝ շատ նուրբ պահ է՝արգելե՞լ, թե թույլատրել: Արգելելով հացից զրկում ենք վարորդների մի մեծ խմբի, մյուս կողմից էլ մենք վտանգում ենք քաղաքացիների կյանքը: Եթե մարդն անսարք մեքենայով ուղևոր է տեղափոխում՝ նա պոտենցիալ մարդասպան է»:

Հրանտ Եղիազարյանը նաև ընդգծեց, որ այսօր Երևանում տաքսիները գերհագեցած են:

«Գերհագեցած լինելով՝ տաքսիները նաև որոշակի խնդիրներ են առաջացնում կապված երթևեկության հետ: Խցանումների հիմնական պատճառը տաքսիներն են: Հիմա եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ փոփոխություն լինի, պետք է քայլեր ձեռնարկենք: Ես, իհարկե, կտրականապես դեմ եմ, որ մարդուն իր մի կտոր հացից զրկենք, բայց այս գերհագեցած վիճակը նույնպես խանգարում է: Մեր միջին տեղափոխման արագությունը 20 կմ/ժամ-ից, ի վերջո, չի անցնում: Սա հենց մեծաթիվ ավտոմեքենաների առկայության հետևանքն է: Հիմա եթե ուզում են կանոնակարգել, թող կարգավորեն, բայց նաև պետք է հանրային քննարկում լինի: Պետք է ներգրավվեն համապատասխան հասարակական կազմակերպություններին, քանի որ իրենք ավելի մոտ են կանգնած այդ մարդկանց, ավելի ճիշտ խորհուրդ կտան: Պաղկվոցի խաղալով չի կարելի օրենքներ գրել: Թող փոխադրողն էլ իր կարծիքն ասի, թող ուղևորն էլ իր կարծիքն ասի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները