Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» ԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով


Երևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու…

Lifestyle

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ալիկ Ա.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը,- գրում է 1in.am

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

24-ամյա Ալիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 5 տարեկան աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ա.-ն 2014 թվականին ծանոթացել է երևանաբնակ Գալուստ Բ.-ի (անունը փոխված է) հետ: Իմացել է, որ Գալուստը իր բնակարանի մի սենյակը նյութական կարիքից դրդված՝ վարձով է տալիս:

Ալիկը ցանկություն է հայտնել այդ սենյակը վարձելու և վարձակալական հիմունքներով ապրել է այնտեղ՝ Գալուստի ընտանիքի հետ կիսելով ընդհանուր նշանակության սենյակները՝ խոհանոցը, սանհանգույցը:

Բնակարանում ապրել է Գալուստի ընտանիքը՝ Գալուստը, կինը, նրանց որդին ու 2011 թվականին ծնված դուստրը՝ Ալլան (անունը փոխված է):

Հետագայում Ալիկի վարձած սենյակում «հանգրվանել է» նաև նրա եղբայրը: Նույն սենյակում վարձակալական հիմունքներով սկսել են ապրել նաև երիտասարդ ամուսիններ՝ Գեղարքունիքից:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Ա.-ն տանտիրոջ ընտանիքի անդամների հետ ունեցել է «բարեհաճ փոխհարաբերություններ», սակայն դեպքին նախորդող մեկ-երկու ամիսների ընթացքում ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, մասնավորապես՝ սկսել է չարաշահել ալկոհոլը:

2016 թվականի հունիսի 20-ին, ժամը 19-ի սահմաններում Ալիկն աշխատանքից վերադարձել է անսթափ վիճակում: Նրա եղբայրը հանդիմանել է նրան, պահանջել է, որ Ալիկը քնի՝ սթափվելու համար: Ալիկը եղբորը լսելով՝ գնացել է պատշգամբ, նստել է աթոռին ու քնել է, եղբայրը նույնպես գտնվել է պատշգամբում՝ համակարգչի մոտ:

Ժամը 21-ի սահմաններում աշխատանքից վերադարձել է տանտեր Գալուստը: Կինը գանգատվել է, որ վարձակալ Ալիկը նորից հարբած է եկել, պահանջել է, որ Գալուստը Ալիկին հանի իրենց տանից:

Գալուստը հանգստացրել է կնոջը, ապա զրուցել է մյուս վարձակալի հետ: Այդ ընթացքում նրանց կանայք խոհանոցում ընթրիք են պատրաստել:

Ժամը 22-ի սահմաններում Ալիկն արթնացել է, եղբորից գումար է խնդրել, որ գնա Աբովյան: Վերցրել է գումարը, բայց բնակարանից դուրս չի եկել, գնացել է խոհանոց, փորձել է զրուցել Գալուստի կնոջ հետ: Վերջինս զայրացել է նրա վրա, պահանջել է, որ Ալիկը գնա քնելու: Բայց Ալիկն ասել է, թե մեկնում է Աբովյան, ու դուրս է եկել խոհանոցից:

Ալիկը զրուցել է նաև տանտիրոջ հետ, ասել է, թե Աբովյան է գնում: Գալուստը Ալիկի անսթափ տեսքը նկատի ունենալով՝ հորդորել է, որ նա հետաձգի ուղևորությունը, գնա քնելու: Բայց Ալիկն ասել է, թե պարտադիր պիտի գնա Աբովյան:

Դրանից հետո Գալուստը շփվել է իր 5-ամյա դստեր՝ Ալլայի հետ: Շուտով տանտիրուհին Ալլային կանչել և ուղարկել է հոր հետևից, որ լվացվեն ու ներկայանան ընթրիքի:

Խոհանոցից դուրս գալով՝ աղջնակը մտել է զուգարան՝ քիթը մաքրելու: Երեխայի՝ զուգարան մտնելը տեսնելով՝ Ալիկը նրա հետևից մտել է զուգարան, դուռը ներսից փակել է:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, լինելով 18 տարին լրացած անձ, լինելով մեղսունակ, օգտվելով մանկահասակ երեխայի անօգնական վիճակից, Ալիկը նրան բարձրացրել է զուգարանակոնքի վրա, գոտկատեղից ներքև մերկացրել է, իր սեռական օրգանը քսել է երեխայի մարմնին:

Երեխան գոռացել է, բայց Ալիկը փակել է նրա բերանը:

Երեխայի հայրը նկատել է երեխայի բացակայությունը, խոհանոց է գնացել, կնոջը հարցրել է՝ ո՞ւր է Ալլան: Ապա գնացել է զուգարան, բայց տեսել է, որ դուռը փակ է:

Գալուստը թակել է զուգարանի դուռը, հանգցրել-վառել է լույսը, որ ներսում գտնվողը արձագանքի: Գալուստի կինը օդանցքից նայել է զուգարանի ներսը, տեսել է, որ Ալիկը երեխային գրկելով՝ զուգարանակոնքի վրայից մոտեցրել է լվացարանին, ջրով լցված ձեռքով շարժումներ է կատարել նրա դեմքի շրջանում:

Կինը արագ մոտեցել է զուգարանի դռանը, ամուսնու հետ շարունակել են թակել այն՝ պահանջելով բացել:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Ալիկը աղջնակի նկատմամբ կատարած արարքը թաքցնելու նպատակով փորձել է ձևացնել, թե երեխայի քթից արյուն է հոսել, ինքը նրան տարել է զուգարան՝ արյունը լվանալու: Նա ձեռքով ջուր է շփել երեխայի քթին, փորձել է արյունահոսություն առաջացնել, բայց չի ստացվել: Ալիկը, ըստ մեղադրանքի, «մարգանցովկա» է լցրել լվացարանի մեջ՝ տպավորություն ստեղծելով, թե երեխայի քթից արյուն է հոսել: Նա արագ-արագ հագցրել է երեխայի շորերը…

Դրանից հետո Ալիկը բացել է զուգարանի դուռը ու վախեցած երեխայի հետ դուրս է եկել այնտեղից… Դռան մոտ տեսնելով երեխայի ծնողներին՝ Ալիկը կմկմացել է՝ ես ոչ մի բան, ես ոչ մի բան…

Դատարանում Ալիկ Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ դեպքի օրը աշխատանքից վերադարձել է խմած: Քնել է: Երբ արթնացել է, սթափված է եղել: Ցանկացել է գործով մեկնել Աբովյան: Եղբորից երկու հազար դրամ է ուզել: Երբ տանից դուրս էր գալիս, նկատել է, որ տանտիրոջ երեխան՝ Ալլան, զուգարան մտելիս վայր ընկավ: Ինքը նրան բարձրացրել է: Ինքը Ալլային միշտ վերաբերվել է որպես իր եղբոր երեխայի, հետևաբար չէր կարող նրան որևէ վատ բան անել:

Ալլան իրեն ասել է, թե մայրիկը բարկացել է իր վրա: Ինքը տեսել է, որ երեխայի քթից արյուն է գալիս: Ցանկացել է լվանալ քիթը: Մտել են զուգարան, ինքը փակել է դուռը, քանի որ երեխան ասել է, թե մայրիկից վախենում է:

Երբ երեխայի քիթը լվանում էր, նկատել է, որ զուգարանի վերևի պատուհանից իրեն են նայում, լույսն էլ վառում-անջատում են:

Ինքը բացել է դուռը: Գալուստը անմիջապես հարձակվել է իր վրա, խփել է, երեխայի մայրն էլ է խփել, ասել են՝ ի՞նչ գործ ունես մեր երեխայի հետ: Ինքն ասել է, թե ոչինչ չի արել, խնդիր չկա, կարող են երեխային բժշկի տանել, ինքը ոչ մի անշնորհք բան չի արել…

Հետո նրանք ոստիկանություն են զանգել, երեխային էլ տարել են բժշկի…

Ալիկ Ա.-ն պնդել է, թե երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություն չի կատարել, չի հասկանում՝ երեխան ինչո՞ւ է նման բան ասում: Ինքը միայն գրկել է նրան, «լվացացրել է», ուրիշ բան չի արել… Իսկ եթե արել է ու խմած լինելու պատճառով չի հիշում, ներողություն է խնդրում…

Երեխային բժշկական զննության ենթարկած մանկաբարձը հայտնել է, որ երեխայի կուսաթաղանթի խախտում չի եղել: Երեխայի մարմնին վնասվածքներ չեն եղել: Քթի շրջանում ու քթանցքներում արյուն չի հայտնաբերվել…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքը:

Ալիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը պահանջեց արարքի բնույթը նկատի առնելով՝ խստացնել պատիժը, Ալիկին դատապարտել 5 տարի ազատազրկման:

Տուժող կողմը համամիտ էր դատախազի հետ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը, հակառակը, խնդրեց պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով: Պաշտպանը խնդրեց իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Պաշտպանը ներկայացրեց, որ Ալիկի հայրը ծանր, անբուժելի հիվանդ է, Ալիկենց ընտանիքը բազմազավակ ընտանիք է, սոցիալապես՝ անապահով, ստացվում է, որ Ալիկը ընտանիքի միակ կերակրողն է՝ ինքն էլ հաշմանդամ լինելով՝ նա խուլ ու համր է…

Այս գործի քննությանը ներգրավված էր նաև հատուկ թարգմանիչ:

Պաշտպանը նշեց, որ արարքը կատարվել է հանգամանքների պատահական զուգորդման արդյունքում, Ալիկը տուժող ընտանիքի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել, դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց վերաքննիչ բողոքները՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով, թողնելով անփոփոխ:

Ալիկ Ա.-ն կալանքի տակ չէ, ներկայումս նա աշխատում է իր բնակավայրում:

Պաշտպանը նշեց, որ դատական ակտը բողոքարկելու է վճռաբեկության կարգով: Մինչև դատական ակտերի՝ ուժի մեջ մտնելը՝ Ալիկ Ա.-ն կգտնվի ազատության մեջ:

 
Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի Ո՞րն է ավելի ճիշտ՝ ֆրանսիակա՞ն, թե՞ հունահռոմեկան ըմբշամարտ. «Փաստ»5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»Բառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ ՎարդևանյանՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ ծաղրել է նախկին ամուսնուն՝ Բեն ԱֆլեքինԴատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՊատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել Կարապետյան