Քարերի՞, թե՞ օբյեկտների սիմֆոնիա
ՎերլուծականԳառնի գյուղի տարածքում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ կառուցապատման աշխատանքներ են ընթանում: Այս մասին գրառում և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը: Ըստ օգտատիրոջ, այստեղ կառուցվում է հանրային սննդի օբյեկտ:
Հայաստանի ընդերքը հալածվում է և փաստացի իշխանական լուռ հայեցողության ֆոնին: Քարերի սիմֆոնիային գալիս են փոխարինելու օբյեկտների սիմֆոնիան: Հայաստանում նյութական արժեքները հոգևոր արժեքներին ստորադասում են:
Իրավիճակը շատ բնորոշ է Հայաստանի ներկայիս էությանը, երբ ամեն ինչ պտտվում է բացառապես ֆինանսի շուրջ և ոչ ավելին: Արդյունքում, ունենք այն, ինչ ունենք: Հայաստանի ընդերքի հանդեպ բացառապես ֆինանսական մոտեցումը Հայաստանը հասցրել է ոչ միայն էկոլոգիական, այլև արժեքային աղետի:
Արտակ Ասլանյան