Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ճանաչվել է այս շաբաթ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող: Նրա մի քանի սեյվերի շնորհիվ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Իսպանիայում խուսափել էր պարտությունից «Սեւիլիայի» հետ դիմակայությունում՝ 0:0:
Երկրորդ ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, որը գրավել էր «Բարսելոնայի» դարպասը՝ 1:1: