Մեսսին և Սուարեսը բաց կթողնեն «Ժիրոնայի» հետ հանդիպումը
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» առաջատարներ Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին բաց կթողնեն Իսպանիայի առաջնության շրջանակում «Ժիրանոյի» հետ կայանալիք հանդիպումը:
Այս մասին հաղորդել է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Մասնագետը նշել է, որ ֆուտբոլիստներին հանգիստ է տրվել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ժիրոնայի» միջև հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 24-ին:
Նշենք, որ «Բարսելոնան» առաջիկայում կհանդիպի նաև «Լաս Պալմասին» (մարտի 1) և «Աթլետիկոյին» (մարտի 4):