«Ժամանակ». Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարտի 1–ին Ծառուկյանի թիկնազորի մասնակցության մասին
«Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-2008-ից հետո, երբ Ազատության հրապարակում հանրահավաքներ էին լինում, հրապարակվում էր նաև, թե ովքեր էին ներգրավված Մարտի 1–ի գործում և նաև Գագիկ Ծառուկյանի ու նրա թիկնապահների անունները բազմիցս շահարկվել են: Հիմա ինչպե՞ս եք համագործակցություն պատկերացնում և արդյո՞ք իշխանափոխությունից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանատվության կենթարկվի:
- Երբ մենք Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագիծը առաջին անգամ և հետո երկրորդ անգամ ներկայացրեցինք Ազգային ժողով և փորձում էինք այդ քրեական գործի տեղաշարժը ապահովել խորհրդարանական միջոցներով, մասնավորապես, ժամանակավոր հանձնաժողովի ունեցած լիազորություններով, ԲՀԿ-ն կողմ քվեարկեց այդ նախագծին՝ հանձնաժողովում, թե լիագումար նիստում: Ուստի ես այդ հարցերին հիմա չեմ պատասխանի: Եթե ինչ-որ խնդիրներ էլ կան, ես դրանց մասին ենթադրությունների մակարդակով չեմ կարող դատել: Ես ինքս իրավաբան եմ, դատախազ եմ և սիրում եմ փաստերով խոսել: Իսկ որպես փաստ ասում եմ, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց այդ նախագծին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։