Զիդանը հույս ունի, որ Նեյմարը կհասցնի ապաքինվել ՊՍԺ-«Ռեալ» պատասխան հանդիպմանը
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վնասվածքի մասին՝ ով կարող է բաց թողնել ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղը։ «Ուզում եմ, որ Նեյմարը հասցնի ապաքինվել։ Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը վնասվածք ստանա։ Հույս ունեմ՝ նա կհասցնի ապաքինվել և մասնակցել հանդիպմանը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր իսպանական ակումբը՝ 3-1 հաշվով։
Բրազիլացին վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին Ֆրանսիայի առաջնության «Մարսել»-ի դեմ խաղում։