Փաշինյանի ֆալշ ստարտը
ՎերլուծականՎերջերս շատ է խոսվում հանրային մոբիլիզացիայի միջոցով Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու մասին: Նախ հանրությանը մոբիլիզացնելու համար պետք է ուժ ցույց տալ: Այսինքն, այն ուժը, որը պետք է լինի մոբիլիզացիայի առանցքը, պետք է իրենց ներկայացնի որևէ էական ռեսուրս ՝ ինտելեկտուալ, մարդկային-քանակական և այլն: Այն մարդկանց շարքում, ովքեր այսօր ակտիվորեն խոսում են Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու մասին, Նիկոլ Փաշինյանը, թերևս ամենաուժեղն է ՝ ունի ռեսուրս ԱԺ-ում, ունի որոշակի հանրային համակրանք ԱԺ-ից դուրս: բայց մենք տեսել ենք ԵԼՔ-ի վերջին երկու հանրահավքներն ու երթերը:
Նաև տեսնում ենք, որ կոնկրետ Ազատության հրապարակում հայտնվելու վերջերս հայտնած միտքն օրինակ, Փաշինյանը քննարկել է ոչ թե իր թիմակիցների, այսինքն իր համար կարևոր ռեսուրս ներկայացնողների, այլ ասենք ընտանիքի անդամների հետ: Եղած փաստերի վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ այժմ, նման կազմով ու նման ռեսուրսներով դժվար թե Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխարգելել ստացվի, մանավանդ, որ ընդդիմության ՝ իշխանության ներսի խմբերին ուղղված ազդակներն այլևս անպատասխան են մնում ու ՀՀԿ ներսւմ արդեն Սարգսյանի վարչապետության շուրջ կոնսենսուս կա:
Սարգսյանի վարչապետությունը կանխարգելելու միակ շանսը Սահմանադրական հանրաքվեն տապալելն էր, որին նույն Փաշինյանն, օրինակ, չէր մասնակցում: Հիմա արդեն, բավական ուշ է պայքարել մի բանի դեմ, որն ըստ էության իրականություն է և միայն մի քանի օրվա փաստաթղթային ձևակերպումներ են մնացել:
Արտակ Ասլանյան