Սեւանա լճում դի են հայտնաբերել
ՀասարակությունՓետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը եւ կրակայրիչը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաեւ լճի հատակը ափից մինչեւ 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
Ժամը 11:00-ին «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 14:31-ին ջրափրկարարներն Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի: