Սեռական մերձեցումից հետո լացի պատճառները. սա շատ կարևոր է
TVԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ինչպես գրում է sexology.am-ը, սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից է: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են` պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Մեծ մաս դեպքերում այս դրամատիկ գանգատը ընդամենը “լողացող սառցալեռան գագաթն է հիշեցնում”, և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը:
Սովորաբար նման գանգատ ներկայացնող կինը սեռական մերձեցման ժամանակ տագնապի մեջ է ընկնում և դիսկոմֆորտի զգացում ապրում, որի պատճառով, երբ կենակցումն ավարտվում է` կուտակված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Տագնապի զգացումը, որը թույլ չի տալիս թուլանալ և սեռական հաճույք ապրել, կապված է անցյալի բացասական փորձի, տարած հոգեսեռական տրավմայի և հորմոնների հետ: