«Սթոք Սիթիի» հարձակվողը չի կարողանում գոլ խփել 2 տարի
ՍպորտԱնգլիական «Սթոք Սիթիի» հարձակվող Սաիդո Բերահինոն չի կարողանում գոլ խփել արդեն 2 տարի, հաղորդում է Opta-ն։
24-ամյա անգլիացին նախորդ անգամ գոլի հեղինակ է դարձել 2015/16 մրցաշրջանում (փետրվարի 27-ին), երբ հանդես էր գալիս «Վեստ Բրոմվիչի» կազմում։ Դրանից հետո Բերահինոն մասնակցել է 42 խաղի, դաշտում անցկացրել 2324 րոպե, կատարել 55 հարված (20-ը՝ դարպասի ուղղությամբ) եւ 3 անգամ վրիպել 11 մետրանոցից։
2 տարի առաջ հարձակվողը «Վեստ Բրոմվիչի» կազմում մասնակցել էր Անգլիայի առաջնության 31 խաղի եւ խփել 4 գոլ։