«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
ՍպորտԵրևանի «Փյունիկ»-ը համալրել է կազմը ձմեռային դադարից հետո Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կքնել կիսապաշտպան Մարատ Բուրաևի հետ։ 22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, հանդես է եկել Վլադիկավկազի «Սպարտակ» և «Սևաստոպոլ» թիմերում:
«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում: «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա մարտի 1-ին, ժամը 14:00-ին, «Բանանց» մարզադաշտում: