Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Կարապետ Չալյանը
ՍպորտԸմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիեւում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին եւ նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը», - ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: