Ադրբեջանի հարաբերական անդորրը
ՎերլուծականԱդրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը ՄԱԿ Մարդու իրավունքի հարցերի խորհրդի նիստին ՝ Ժնեւում, հայտարարել է, որ Ադրբեջանի համար ներկայում արցախյան խնդրի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք: Մամեդյարովի հայտարարությունը չի տեղավորվում վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվորեն հնչող հակահայկական հայտարարությունների կոնտեքստում:
Մյուս կողմից ՝ Մամեդյարովը դիվանագետ է ու բնականաբար փորձում է խոսել ոչ թե ներքաղաքական լսարանի, այլ արտաքին քաղաքական լսարանի համար: Իսկ սա նշանակում է, որ թեև ներքին լսարանում Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր հակահայ հռետորաբանությունից, արտաքին լսարանում նա որոշակի խնդիրներ այդ հռետորաբանության հետ ունի:
Խոսքը մասնավորապես Ալիևի վերջին աղմկահարույց հայտարարությունների մասին էր, որոնք ծաղրի ու հեգնանքի առարկա դարձան ողջ հետսովետական տիրույթով մեկ ու տարածվեցին նաև արևմտյան ինֆորմացիոն հարթակներում: Ալիևի դեմ արտաքին ճնշումը, փաստորեն, տվել է իր արդյունքները ՝ Ադրբեջանը Մամեդյարովի միջոցով փորձում է փրկել իր դեմքը: Մնում է հասկանալ, թե վերջինիս հայտարարությունները ինչպես են գնահատավելու ներքին լսարանում կամ արդյոք լայնորեն լուսաբանվելու են, թե մնալու են ստվերում:
Արտակ Ասլանյան