Դարիգա Նազարբաևան Տիգրան Սարգսյանին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ հեռուստաընկերություն ստեղծելու հարցը
ՏնտեսությունՂազախստանից առաջարկ է եղել քննարկել Եվրասիական տնտեսական միությունում «Եվրանյուսի» համանմանությամբ հեռուստատեսություն ստեղծելու հնարավորությունը:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն առաջարկն արել է Ղազախստանի Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաևան:
«Մեր միության օրենսդրական առաջմղման հարցերում պատասխանատու գործընկերների հետ շփումն օգնում է իրականացնել եվրասիական ինտեգրման ընդլայնմանն ուղղված մեր հիմնական գաղափարները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
«Անհրաժեշտ է պարզաբանել, թե այսօր ստորագրված միջազգային պայմանագրերն ու համաձայնություններն ինչպես վաղը կանդրադառնան մեր երկրների քաղաքացիների վրա»,-նշել է Նազարբաևան: