ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հերքել է Նեյմարին վիրահատելու մասին տեղեկությունները
ՍպորտՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտարարել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին վիրահատելու որոշում չի կայացվել:
Բրազիլիայում լուրեր էին տարածվել, որ Նեյմարը վիրահատության կենթարկվի և խաղադաշտ դուրս կգա միայն 3 ամիս անց:
26-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի` «Մարսելի» (3;0) հետ կայացած խաղում:
Ըստ բուժզննման արդյունքների` Նեյմարի մոտ ոսկրի կոտրվածք կա:
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Վիրահատության մասին խոսք չի կարող գնալ: Վերջնական որոշում կկայացնենք առաջիկա օրերին»,- Էմերիի խոսքն է մեջբերում «ESPN»-ը: