Սարգսյանը շահարկում է Մարտի 1-ն ընդդեմ Քոչարյանի
ՎերլուծականԵրեկ Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց ԵԼՔ խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցին: Նախագիծն, ընդ որում, հանձնաժողովում մերժվել էր:
Միանգամից բոլոր սլաքներն ուղղվեցին Ռոբերտ Քոչարյանի դեմ: Քոչարյանն օրերս եղել էր Արցախում և որոշակի ակտիվություն էր ցույց տվել, ինչին հետևեց Սերժ Սարգսյանի հրահանգով գրոհները նրա դեմ: Այդ գրոհները փաստորեն ստանում են նաև քաղաքական մարմնավորում ՝ ԱԺ-ում քննարկելու են մարտի 1-ի դեպքերը:
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում, հաշվի առնելով, որ տեղում դոփող մարտի 1-ի հարցը, արդեն նաև իշխանության ջանքերով դառնում է քաղաքական օրակարգի մաս: Սա իհարկե չի նշանակում, թե քննարկումները բերելու են գործի վերաբացման: Բայց միայն թեմայի ակտիվացումը խոսում է այն մասին, որ որոշակի ակտիվացումներ, մասնավորապես մարտի 1-ի շահարկման իմաստով լինելու են: Դրանք, սակայն, հասարակության և ընդդիմության հետ կապ չունեն ու առավելապես ներքին շահարկումներ են իշխանության կամ իշխանության ու նախկին իշխանության միջև:
Արտակ Ասլանյան