Նիկոլ Փաշինյան. ծերացող հեղափոխականի դիմանկարը
ՎերլուծականՓաշինյանը այժմ էլ որոշել է գրավել Ազատության հրապարակը: Ընդ որում դա անել ոչ թե իր դաշինքի հետ համաձայնեցրած, այլ ընտանիքի հետ քննարկելով ու սասնածռական, մարգինալ այլ ուժերի հետ:
ԵԼՔ-ը տրամաբանորեն մոտենում է այն կետին, դեպի ուր ընթանում էր սկզբնավորման օրվանից: Ներսում եղած մոտեցումների տարբերությունն այնքան շատ էր, որ մի օր դա դուրս էր գալու ջրի երես: Խորհրդարան մտնելու համար այդ մոտեցումները դրվեցին մի կողմ: Բայց չդրվեցին հետո ՝ երբ արդեն քաղաքական գործունեություն ծավալելու կարիք եղավ, որին, փաստորեն ԵԼՔ-ը պատրաստ չէր՝ միասնական օրակարգ չունենալու պատճառով:
Եղած փաստերի վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ այժմ, նման կազմով ու նման ռեսուրսներով դժվար թե Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխարգելել ստացվի, մանավանդ, որ ընդդիմության ՝ իշխանության ներսի խմբերին ուղղված ազդակներն այլևս անպատասխան են մնում ու ՀՀԿ ներսւմ արդեն Սարգսյանի վարչապետության շուրջ կոնսենսուս կա:
Սարգսյանի վարչապետությունը կանխարգելելու միակ շանսը Սահմանադրական հանրաքվեն տապալելն էր, որին նույն Փաշինյանն, օրինակ, չէր մասնակցում: Հիմա արդեն, բավական ուշ է պայքարել մի բանի դեմ, որն ըստ էության իրականություն է և միայն մի քանի օրվա փաստաթղթային ձևակերպումներ են մնացել:
Արտակ Ասլանյան