Տիգրան Պետրոսյանը 5-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 8-րդը. «Aeroflot Open»
ՍպորտՄոսկվայում ընթացող շախմատի միջազգային «Aeroflot open» միջազգային մրցաշարը ավարտվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 9-րդ տուրում, միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեցին Մանուէլ Պետրոսյանը և Արման Միքայելյանը:
9 հնարավորից հավաքելով 6-ական միավոր Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար գրավեցին 5-րդ և 8-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ Վլադիսլավ Կովալևը: