Ինչու և ինչի համար է տեղի ունենում կանանց թլպատումը
LifestyleԿանանց թլպատումը հանդիսանում է ազգային ավանդույթ, որի զոհ է դարձել ավելի քան 84 մլն կին: Կանայք ենթարկվում են թլպատման հիմնականում Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում: Վերջին 10 տարիներին նման դեպքեր են գրանցվել նաև Բրիիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում:
Բրիտանիայում կանանց թլպատումը արգելվել էր 1985 թվականին, սակայն որորշ քաղաքակրթություններ դեռևս ենթարկվում են այս դաժան ավանդույթին և իրենց կույս աղջիկներին ենթարկում են տանջանքների: Առանց անզգայացման այս վիրահատությունները տեղի են ունենում խիստ գաղտնի պայմաններում: Այս կերպ փորձում են պահպանել աղջիկների կուսությունը և խթանում են սեռական ցանկություն ունենալուն:

Վերջին ժամանակաշրջանում մուսուլման կանայք հավաստիացրել են, որ թլպատման մասին ոչինչ չի ասվում Ղուրանում, ինչպես նաև Աստվածաշնչում: Այս ծիսակարգի ժամանակ աղջկա ինտիմ հատվածը այնպես են կտրում և կարում, որը կբավարարի, որպեսզի նրանով միայն մեզն ու դաշտանային արյունը անցնեն: Այնուհետև աղջիկների ոտքերն ամուր կապում են և չորս շաբաթ թողնում են այդպես, որպեսզի մաշկն ապաքինվի:

Մանրամասները՝ այստեղ