Բիթքոինն արժեզրկվում է
ՏնտեսությունԱմենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը հինգշաբթի առավոտյան սակարկություններում սկսել է նվազել այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) կրիպտոարժութային շուկայի հետազոտություն է սկսել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 4,37 տոկոսով, մինչեւ 10,465 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթն արժեզրկվել է 5,06 տոկոսով, մինչեւ 10,386 հազար դոլար, GDAX-ում՝ 5,1 տոկոսով, մինչեւ 10,377 հազար:
Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա CoinMarketCap-ում Ethereum-ն էժանացել է 2,57 տոկոսով, մինչեւ 862,14 դոլար, Ripple-ը՝ 4,3 տոկոսով, մինչեւ 0,907 դոլար, Bitcoin Cash-ը՝ 3,15 տոկոսով, մինչեւ 1,222 հազար դոլար: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան, CoinMarketCap-ի տվյալներով, այս պահին կազմում է 442,245 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 40 տոկոսը: