Բասկետբոլի երիտասարդական թիմի անդամը համալրեց «Արթիկ»-ի շարքերը
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սերգեյ Պոլուխինը հանդես կգա «Արթիկ»-ում:
«Արթիկ» ակումբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ամիրան Ամիրխանովի փոխարեն «Արթիկ» ակումբում իրենց կարիերան կշարունակեն Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ավագ, ազգային հավաքականի թեկնածու Սերգեյ Պոլուխինը և ՎՏԲ ուսանողական լիգայում հանդես եկող Սերգեյ Վիննիկը:
Սերգեյ Պոլուխինը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին: ՀՀ հավաքականում իր նորամուտը նշել է դեռ 16 տարեկանում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2016 թվականին դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:
Սերգեյ Վիննիկը ծնվել է 1996 թվականի մարտի 11-ին: Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում:
Պոլուխինն ու Վիննիկը միասին հանդես էին գալիս ռուսական ՎՏԲ ուսանողական լիգայում հանդես եկող «Բարս» ակումբում: