ԱԺ քառօրյա. պատգամավորները կընտրեն ՀՀ 4-րդ նախագահին. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները կշարունակեն քննարկել Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը:
Ժամը 10:30-ին կմեկնարկի ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը: Իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ:
Մարտի 2-ի նիստում կկայանա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: