Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեկնել է Ուկրաինա
ՍպորտՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մեկնում է Ուկրաինա՝ հավաքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուկրաինայում կայանալիք հավաքը կտևի 16 օր, որին կմասնակցեն առաջատար բոլոր ծանրորդները ոչ միայն մեծահասակների, այլ նաև երիտասարդական հավաքականից: Հավաքին չի մասնակցի Անդրանիկ Կարապետյանը, ով վնասվածք ունի: