Արմեն Սարգսյան, 4-րդ նախագահ
ՎերլուծականԱյսօր ԱԺ-ն ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: Մեկ ամսից ավել շահարկվող թեման, վերջապես ավարտվեց: Ժամանակն է հասկանալ, ի վերջո ով է Արմեն Սարգսյանը, ինչպես է եկել Հայաստան և արդյոք արդարացի են նրա շուրջ մեծ սպասումները:
Բրիտանական միջավայրից Հայաստան բերված Արմեն Սարգսյանը, բնականաբար, բավական ականջահաճո է թվում, հատկապես բավական աղքատիկ հայաստանյան քաղաքական միջավայրի ֆոնին: Շատերը պնդում են,թե նա եկել է Հայաստանը ներսից փոխելու: Այդ պնդումներին սկսել է հավատալ նույնիսկ ինքը ՝ Արմեն Սարգսյանը, ով մի քանի հանդիպումների ընթացքում հանդես է եկել հենց այդ հռետորաբանությամբ ՝ իբր թե տիրապետում է Հայաստանի խնդիրներին ու պատրաստ է լուծել դրանք:
Արմեն Սարգսյանի շուրջ հյուսվող այս հեքիաթը, սակայն, դառնալու է հերթական հիասթափությունը հասարակության համար: Արմեն Սարգսյանը համակարգը չի կարող փոխել, քանի որ դրա ոչ ֆորմալ, ոչ փաստացի ռեսուրսները չունի: Նախագահի ինստիտուտը չի ենթադրում փոխել համակարգը, չկան նման լծակներ: Իսկ հյուսվող հեքիաթն ընդամենը հերթական քարոզչական շղարշն է:
Արտակ Ասլանյան