Սևամորթ մոդելին հաջողվել է գրավել Instagram-ը, բայց նրա մասին այս ճշմարտությունն իմանալուց հետո անհնար է՝ չապշեք (Photo)
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ի՞նչ է պետք մոդել լինելու համար՝ խարիզմա՞, հմա՞յք, գումա՞ր, ծանոթնե՞ր․․․ Փաստորեն, ընդամենը լուսանկարչի առկայությունը բավական է, որպեսզի ունենանք մոդել։ Հավանաբար ձեզ էլ է այս պատմությունը խառնաշփոթ թվում․ Ինստագրամում 40,000-ից ավելի հետևորդներ ունեցող այս մոդելն իրական չէ, այլ լուսանկարիչ Քեմերոն-Ջեյմս Ուիլսոնի քրտնաջան աշխատանքի արդյունքն է։
Մոդելի՝ Շադուի լուսանկարներն այնքան գեղեցիկ ու իրական են, որ եթե չիմանաս, ապա կկարծես, որ նա իրական մարդ է։ Լուսանկարիչը համակարգչային 3D մոդելավորման ծրագրերով է ստեղծել նրան, ով ծառայում է որպես մոդել։ Վերջերս հասարակության շրջանում հաճախ են քննարկվում ու երբեմն էլ քննադատվում մուգ մաշկով մոդելները, իսկ Քեմերոն-Ջեյմսն իր ստեղծած մոդելին հենց այս արտաքինով է ստեղծել, որպեսզի նա «միանա» այդ անիմաստ կարծրատիպերի դեմ պայքարին։
Ահա նրա լուսանկարները․ տեսեք, թե որքան իրական ու դյութիչ տեսք ունի մոդելը․