Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը
ՏնտեսությունՀայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,920,165 ԱՄՆ դոլար 480.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,791,280 ԱՄՆ դոլար 481.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 13,100,000 դոլարի առք եւ վաճառք 480.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: