Կամիլը փորձո՞ւմ է մեղմել Սևակի ու Մհերի վեճը՝ թոզ փչելով բոլորի աչքին (լուսանկար)
LifestyleՎերջերս անդրադարձել էինք Մգեր Արմենիայի և Սևակ Խանաղյանի միջև ծագած միջադեպին։ Տեղեկությունը շատ արագ տարածվեց լրատվական դաշտում (իհարկե, որոշ լրատվամիջոցներ դարձրին իրենց «սեփականություն») և համացանցում։ Միջադեպի մասին տեղեկատվությունը շատ արագ հերքեց Մգերը, այնուհետ Սևակի թիմը, իսկ վերջում՝ Մգերի պրոդյուսերը։
«Դեպի Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ձեռնպահ էին մնում թեմային արձագանքելուց, բայց Կամիլը արեց առաջին քայլը, հրապարակեց այս լուսանկարը և մակագրեց` «Մhերին և Սևակին բարիշացրեցի»։
Կամիլի արձագանքը իհարկե ուշացած էր, բայց նա ցանկանում էր շեղել այս լուսանկարով բոլորի ուշադրությունը բուն թեմայից, կամ հակառակը՝ փորձում է ամեն կերպ այս թեման «տաք» պահել՝ նախկին մրցակիցներին բացասական կերպով ներկայացնելու համար։ Բայց այս դեպքում ամենահավանական տարբերակը կարող է այն լինել, որ Կամիլը փորձում է Սևակի ու Մգերի վեճի շնորհիվ ինքնափիառվել։ Ինչևէ, սպասենք Կամիլի հերթական քայլին։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)