«Դեմ ձայները ես կարող եմ դիտարկել այսպես` մարդիկ չեն ցանկանում, որ ես Ազգային ժողովից գնամ». Հրայր Թովմասյանը՝ ՍԴ անդամ
ՀասարակությունՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: Այս մասին հայտնում է ORER.am-ը:
Ինչպես տեղեկացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, քվեարկությանը մասնակցել է 93-ը պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, 27-ը՝ դեմ:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»,- ամբիոնից երդվեց Հրայր Թովմասյանը:
Թովմասյանը հավելեց. «27 դեմ ձայները ես կարող եմ դիտարկել այսպես, որ մարդիկ չեն ցանկանում՝ ես Ազգային ժողովից գնամ»:
Տեղեկացնենք նաև, որ ԱԺ քառօրյայի օրակարգը սպառվեց: Մարտի 6-ին կգումարվի արտահերթ նիստ: