Իան Ռայթ. «Արսենալի» այս ահավոր ժամանակահատվածի մեղքը խաղացողներինն է
ՍպորտԱնգլիայի հավաքականի եւ «Արսենալի» նախկին հարձակվող Իան Ռայթը լոնդոնյան ակումբի անհաջողությունների համար մեղադրել է թիմի խաղացողներին:
«Իհարկե, «Արսենալում» հիմա շատ բարդ վիճակ է, բայց դա անակնկալ չի եղել, քանի որ երկար տարիներ ակումբում չկան խաղացողներ, որոնք կարող են պայքարել ակումբի, մարզիչի, իրենք իրենց համար եւ թիմը տանել իրենց հետեւցի:
Արսեն Վենգերը վստահել է շատ խաղացողների, բայց նրանցից շատերը հուսախաբ արեցին նրան եւ կշարունակեն: Ցավոք, դա կլինի մարզիչի կարիերայի ավարտը ակումբում: Բայց մեղքը խաղացողներինն է: Նրանք Վենգերի բարությունն ու կառավարման ոճը համարում են թուլություն եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրում վատ խաղի համար:
Ես վստահ եմ, որ այս ամենը կփոխվի, քանի որ «Արսենալը» գերազանց ֆուտբոլային ակումբ է, բայց այժմ ահավոր ժամանակահատված է թիմի համար»,- Իան Ռայթի խոսքը մեջբերում է SportsMole-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» նախորդ երկու հանդիպումներում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում եւ Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում 0:3 հաշվով: