Կոնտե. Ես մեծ հավակնություններ ունեմ, բայց չունեմ այդքան գումարը «Չելսիի» համար
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այս մրցաշրջանում անհաջողությունների համար մեղադրել է ակումբի ղեկավարությանը, որը չի տրամադրել անհրաժեշտ գումար տրանսֆերի համար:
«Ես մեծ հավակնություններ ունեմ, բայց չունեմ այդքան գումարը «Չելսիի» համար: Ակումբը լավ գիտի իմ գաղափարների գինը: Ես չեմ սիրում պարտվել, ես հաղթող եմ: Այս հավակնությունները պետք է լինեն նաեւ ակումբինը: Ես պետք է աշխատեմ այն խաղացողների հետ, որոնց տրամադրել է ակումբը: Ինձ ուղղված հարցերի մեծ մասը պետք է հասցեագրել ակումբին: Անցած մրցաշրջանում մենք կատարեցինք ֆանտաստիկ աշխատանք: Պետք էր շարունակել կառուցել կարեւոր մի բան մարզիչի հետ: Ես, խաղացողները եւ ակումբը պետք է դժգոհ լինենք այսօրվա մեր դրությունից, քանի որ դուրս ենք չեմպիոնական մրցավազքից»,- Կոնտեի խոսքը մեջերում է The Guardian-ը:
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Չելսին» մարտի 4-ին կհյուրընկալվի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: