Պետր Չեխն իր վրա է վերցել «Բրայթոնից» կրած պարտության պատասխանատվությունը
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Բրայթոնից» 1։2 հաշվով կրած պարտության պատասխանատվությունն իր վրա է վերցրել։
«Եթե ցանկանում եք արտագնա հաղթանակ տանել աշխարհի լավագույն լիգայում, ապա ձեր դարպասապահը չի կարող բաց թողնել 2 այդպիսի գոլ, ինչպես ես դա արեցի այսօր։ Դա պարզապես անթույլատրելի է։ Թիմը պայքարում էր, սակայն վնասն արդեն հասցված էր»,- թվիթերյան էջում գրել է չեխ դարպասապահը։
Հիշեցնենք, որ Բրայթոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 83 րոպե։ Լոնդոնյան ակումբը Պրեմյեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ 45 միավորով մնաց 6-րդ տեղում։