Իրանը կարող է հարստացված ուրանի արտադրություն սկսել, եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային գործարքից
ՄիջազգայինԹեհրանը կարող է շարունակել հարստացված ուրանի արտադրությունը այն դեպքում, եթե Վաշինգտոնը դուրս գա միջուկային գործարքից: Այս մասին Al Alam հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի տոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեքրուզ Քամալվանդին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Եթե Թրամփը դուրս գա գործարքից, Իրանը 48 ժամվա ընթացքում կարող է սկսել ուրանի 20 տոկոսանոց հարստացումը», - ասել է նա: Միեւնույն ժամանակ, Քամալվանդիի խոսքով, «Թրամփը համարձակություն չի ունենա միջուկային գործարքից դուրս գալու համար»: Բացի այդ, ինչպես նա կարծում է, «ամերիկյան վերնախավի մեծ մասը չի աջակցում Թրամփի գործողություններին եւ դրանք անընդունելի է համարում»: